Ամենալավ բարձունքը
-
Մենք դասարանի հետ գնացինք Մեղրաձոր բարձունք հաղթահարելու։ Երբ մի քիչ բարձրացանք, տաղավար և աղբյուր տեսանք։ Այնտեղ նախաճաշեցինք, որպեսզի ուժ ունենանք Թեժառույքի վանք բարձրանալու։ Սարը շատ բարձր էր, և մենք շոգեցինք, հոգնեցինք և էլ չէինք կարողանում վազել։ Եկեղեցու մոտ ես գեղեցիկ սերմեր գտա և քաղեցի։ Երբ պոկեցի զգացի, որ շատ լավ չխկչխկում են։ Ես այդ չխկչխկանները ցույց տվեցի ընկեր Անահիտին և Էլինարին։ Էլինարն ու ես չխկչխացնում էինք և դա բոլորին դուր եկավ և իրենք էլ սկսեցին պոկել և մենք երգեցինք և չխկացնելով նվագեցինք։ Շա՜տ ուրախ ստացվեց։
Comments (0)