Skip to Content

Ուսումնական ճամփորդություններ

Ճամփորդապատում

25 Մայիսի, 2023 • Սաթենիկ

Մենք երեկ գնացել ենք ճամփորդության։ Մենք գնացել էինք Ուշի և Քասախի կիրճ։ Քասախի կիրճը շատ անտանելի էր մեր դասարանը նրան անվանել է այն՝ սանիկների երկիր։ Մենք նախաճաշել ենք Քասախի կիրճում։ Մենք գնացինք Ուշի ու այնտեղ ծաղիկների երկիր էր։ Մենք շատ-շատ ծաղիկներ էինք քաղել այնտեղ։ Հետո գնացել էինք այնպիսի տեղ, որտեղ հետաքրքիր բաներ էինք գտել։

Ճամփորդապատում դեպի Հովհաննես Թումանյանի թանգարան

23 Մարտի, 2023 • Սաթենիկ

Մենք երեկ գնացել ենք ճամփորդության դեպի Հովհաննես Թումանյանի թանգարան։ Հովհաննես Թումանյանի թանգարանը ինձ համար ամենահետաքրքիր և ամենալավ թանգարաններից մեկն էր իմ կյանքում։ Այն նրանից ես շատ-շատ նոր և հետաքրքիր բաներ իմացա։

Օրինակ՝ մի աղջիկ կար, նա ասել էր, որ Հովհաննես Թումանյանը տասներեք գրապահարան

ուներ, և թաքնված էր պաստառներով, որպեսզի նրա բարեկամները չվերցնեին և չվերադարձնեն։

Երկրորդ՝ նա կին ուներ, իսկ նրա անունը Մարիամ, բայց նրան անվանում էին Օլգա։

Երրորդ՝ նա ուներ տաս երեխա նրանք որոշել էին ունենալ՝ վեց աղջիկ և չորս տղա։

Չորրորդ՝ նրա ամենասիրելի սենյակը՝ հյուրասենյակն էր, որովհետև նա սիրուն էր։

Սա էլ ճամփորդության տեսանյութ է։

 

Նախապատրաստական աշխատանք․ այց Հովհաննես թումանյանի թանգարան

22 Մարտի, 2023 • Սաթենիկ

Բարև, մենք այսօր դասարանով գնում ենք Հովհաննես Թումանյանի թանգարան։ Այս նկարը ճանապարհն է, մինչև հասնելը կտևի 35 րոպե։ Վստահ եմ այն շատ հետարքրքիր է։

Ճամփորդապատում

16 Փետրվարի, 2023 • Սաթենիկ • Տեսանյութեր

Մենք այսօր գնացինք Պատանի Հանդիսատեսի թատրոն ու դիտեցինք Հ․ Թումանյանի <<Շունն ու կատուն>> ներկայացումը։ Ինձ դուր եկավ շունը, որովհետև նա ամենաբարին էր ու խելացի շուն։ Ես ներկայացումը շատ սիրեցի ու շատ հետաքրքվեցի։ Տարբերությունն այն էր, որ հինգ հոգի երկու չղչիկ, երեք ագռավ ավելացած էին ներկայացման մեջ

Ամենալավ բարձունքը

23 Սեպտեմբերի, 2022 • Սաթենիկ
  1. Մենք դասարանի հետ գնացինք Մեղրաձոր բարձունք հաղթահարելու։ Երբ մի քիչ բարձրացանք, տաղավար և աղբյուր տեսանք։ Այնտեղ նախաճաշեցինք, որպեսզի ուժ ունենանք Թեժառույքի վանք բարձրանալու։ Սարը շատ բարձր էր, և մենք շոգեցինք, հոգնեցինք և  էլ չէինք  կարողանում վազել։ Եկեղեցու մոտ ես գեղեցիկ սերմեր գտա և քաղեցի։ Երբ պոկեցի  զգացի, որ շատ լավ չխկչխկում են։ Ես այդ չխկչխկանները ցույց  տվեցի  ընկեր Անահիտին  և Էլինարին։ Էլինարն ու ես չխկչխացնում էինք և դա բոլորին դուր եկավ և իրենք էլ սկսեցին պոկել և մենք երգեցինք և չխկացնելով նվագեցինք։ Շա՜տ ուրախ ստացվեց։

 

Բարձունքի հաղթահարում․ նախապատրատական աշխատանք

20 Սեպտեմբերի, 2022 • Սաթենիկ
մենք ամսի 22-ին
Բանաստեղծությունների ցանկ՝ Հ. Թումանյան «Գետակը», «Մանուկն ու ջուրը», Հ. Սահյան «Առուն»:
Երգեր՝ «Սոնա յար», «Լորիկ», « Էսօր ուրբաթ է»:

Մաշտոցներ, Սևան

18 Սեպտեմբերի, 2022 • Սաթենիկ

 

Երկուշաբթի ես իմ դասարանի հետ գնացել էի ճամփորդության։ Մենք սկզբում անտառ գնացինք և այնտեղ նախաճաշեցինք։ Նախաճաշից հետո մենք հաղթահարեցինք Մաշտոցներ  բարձունքը։Այնտեղ աղբյուր կար և հին եկեղեցի։ Մենք աղբյուրից ջուր լցրինք մեր շշերի մեջ և մտանք եկեղեցի։ Այնտեղ մենք երգեցինք《Հայր մերն》ու《Սուրբ Աստվածը》։ Հետո մենք սարից իջանք, նստեցինք մեքենան և գնացինք դեպի Սևանա լիճ։ Մենք մտանք ջուրը և երգեցինք 《Հոյ նազանն》ու《Սոնա յարը》։ Ջուրը սառն էր , բայց մենք շատ լավ ջրվեցինք և ուրախացանք։Այդ ճամփորդությունը ինձ շա՜տ դուր եկավ։

 

 

Զանցել գործիքագոտուն