Skip to Content

Ածական

11 Ապրիլի, 2024 • Սաթենիկ

Ամեն մի առարկա, լինի անձ, կենդանի, թե անշունչ մի իր, ունի իր հատկանիշները:

Առարկայի հատկանիշ (որպիսություն) ցույց տվող բառերը կոչվում են ածական կամ ածական անուն:

Առարկայի հատկանիշը կարող է համեմատվել այլ առարկաների նույն հատկանիշի հետ, արտահայտել նրա առավել, պակաս լինելը կամ էլ գերազանցությունը:

Ածականը հիմնականում գործածվում է գոյականի հետ և պատասխանում է ինչպիսի՞, որպիսի՞, ո՞ր հարցերին:

Ածականի համեմատության աստիճանները կազմվում են ավելի, պակաս, քիչ, նվազ, ամենից բառերով և ամենա-, -ագույն ածանցներով:

Առաջադրանքներ

  1. Տրված բառերից յուրաքանչյուրին ինչպիսի՞ հարցին պատասխանող մի քանի բառեր ավելացրո՛ւ (աշխատիր չկրկնել):

Օրինակ՝ քարե, բարձր, երկհարկանի, բնակելի, գեղեցիկ տուն:

Քույր, եղբայր, մայր, հայր, տատիկ, պապիկ:

Խելացի աղջիկ

Ուժեղ եղբայր

Բարի մայր

Հզոր հայրիկ

Հոգատար տատիկ

Աշխատասեր պապիկ

  1. Տրված գոյականներին ածանցներ ավելացրո՛ւ, որ ածականներ դառնան:

Սիրտ, վախ, քար, մայր, երկինք, արև, փայտ, լեռ(ն), փողոց, երկաթ, օդ, ծաղիկ, եղբայր, ոսկի, արծաթ, ծով, Ամերիկա, Ֆրանսիա, Գերմանիա:

Անսիրտ, վախկոտ, քարացած, մայրենի, երկնագույն, արևոտ, փայտահատ, լեռնային, փողոցային, երկաթե, օդային, ծաղկային, եղբայրական, ոսկյա, արծաթյա, Ամերիկական, Ֆրանսիական, Գերմանական:

  1. Համապատասխան արմատներով կազմի՛ր բարդ ածականներ:

Օրինակ՝ հաստ + ա +բուն = հաստաբուն

թանկ+ա+գին=թանկագին պահանջ
խիստ+ա+պահանջ=խստապահանջ առատ
սաղարթ+ա+խիտ=սաղարթախիտ գին
հորդ+առատ=հորդառատ խիտ
աստղ+ա+նախշ=աստղանախշ տերև
փուշ+ա+տերև=փշատերև զարդ
քաղցր+ա+համ=քաղցրահամ վազ (ք)
արագ+ա+վազ=արագավազ համ
գիրկ+ա+բաց=գրկաբաց բաց
  1. Կազմի՛ր բառակապակցություններ:
ալեհեր վարպետ
սրատես կրակ
թեժ ծերունի
սլացիկ արծիվ
հմուտ բարդի
հորդ անձրև
վարար կատակ
մեղմ գետ
սրամիտ հովիկ
  1. Ստացի՛ր ածանցավոր ածականներ:

Ա. դաշտ, ժանգ, փուշ, հարավ, կրակ, անկյուն, հանք:

-ային —դաշտ, հարավ, անկյուն, հանք:

— ոտ –ժանգ, փուշ, կրակ,

Բ. Գույն, վտանգ, հանճար, ահ, խորհուրդ, գլուխ, համ, ուժ, շուք:

— ավոր –Գույն, վտանգ, խորհուրդ, գլուխ,

— եղ –հանճար, ահ, համ, ուժ, շուք:

Գ. Զարմանք, հրաշք, նախշ, փայլ, հույս, տոն, ժողովուրդ, փուխր, վճիռ:

-ական –տոն, ժողովուրդ, վճիռ:

-ալի –Զարմանք, հրաշք, հույս,

-ուն –նախշ, փայլ, փուխր,

  1. Նախադասությունները կարդա՛ և պարզի՛րթե ի՞նչ դեր ունեն ածականին ավելացված ավելիպակասամենից բառերը:Դուրս գրիր այդ ածականները։

Կետերը ջրի տակ կարողանում են երկար մնալ՝ մեկից երկու ժամ: Ծովային կրիաներն ավելի երկար են դիմանում՝ երեք ժամ և ավելի: Սակայն ծովային կրիաների մի տեսակ կա, որ ջրի տակ ամենից երկար է մնում. նա կարող է մի քանի օր դուրս չգալ:

Պինգվիններն ընդհանրապես խոշոր թռչուններ են: Դրանց մեջ արքայական պինգվինն ավելի խոշոր է, քան մյուս տեսակի պինգվինները: Ամենից խոշորը կայսերական պինգվինն է, որը ամենից հաճախ հանդիպող տեսակներից է:

Օվկիանոսի ջրերն ամենուր աղի են: Բայց բևեռային շրջաններում ջուրը պակաս աղի է, քան մյուս տեղերում: Ամենից քիչ աղի է Բալթիկ ծովի ջուրը, իսկ ամենից շատ՝ Կարմիր ծովինն ու Պարսից ծոցինը:

  1. Տրված խմբերի բառերի տարբերությունը բացատրի՛ր: Ինչո՞ւ են դրանք անվանում ածականի համեմատության աստիճաններ:

Ա. Քաղցր, աղի, կծու, դառը, մեծ, երկար, բարձր:
Բ. Ավելի քաղցր, ավելի աղի, ավելի կծու, ավելի դառը, ավելի մեծ, ավելի երկար, ավելի բարձր:
Գ. Ամենից քաղցր, ամենից աղի, ամենից կծու, ամենից դառը, ամենից մեծ, ամենից երկար, ամենից բարձր:

  1. Տրված բառերի (գերադրական աստիճանի ածականների) հոմանիշ ձևերը գրի՛ր:

Օրինակ՝ ամենից լավ — ամենալավ, լավագույն
ամենամեծ — ամենից մեծ, մեծագույն
փոքրագույն- ամենափոքր, ամենից փոքր

Ամենավատ-ամենից վատ, վատագույն, գեղեցկագույն-ամենագեղեցիկ, ամենից գեղեցիկ, բարձրագույն-ամենաբարձր, ամենից բարձր, ամենաազնիվ-ամենից ազնիվ, ազնվագույն, ամենից հզոր-ամենահզոր, հզորագույն, ամենից ահեղ-ամենաահեղ, ահեղագույն, համեստագույն-ամենահամեստ, ամենից համեստ, ամենահին-ամենից հին, հնագույն, ամենից ծանր-ամենածանր, ծանրագույն, ամենալուրջ-ամենից լուրջ, լրջագույն, ամենից խոշոր-ամենախոշոր, խոշորագույն:

Թողնել պատասխան

Your email address will not be published.

You may use these HTML tags and attributes: <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <s> <strike> <strong>

Զանցել գործիքագոտուն