Հեռու, մեզանից շատ-շատ հեռու ապրում էր մի տղա: Նա աղքատ էր և միայնակ: Նա սնվում էր բույսերով: Մի անգամ առվակի մոտ զբոսնելիս նա տեսավ մի ձկնիկ: Տղան գրկեց ձկնիկին և սկսեց սիրել: Հետո ձկնիկը ասաց.
-Ինչ ուզես, ես կանեմ, միայն թե ինձ բաց թող: Տղան բաց թողեց ձկնիկին և ասաց.
-Ես ուզում եմ` մարդիկ ինձ ուշադրություն դարձնեն, կարո՞ղ ես ինձ օգնել:
Այո, այո,-ասաց ձկնիկը, եղեգնի մի կտոր կտրիր, շվի պատրաստիր և նվագի այն, այդպես մարդիկ կխղճան: Եվ այդպես էլ եղավ…
Այս ստեղծագործությունը սովորեցնում է, որ պետք է բարի լինել: