Skip to Content

Աշխարհի ամենաճշմարտախոս մարդը

17 Մայիսի, 2023 • Սաթենիկ • Պատկեր

Երկար քթով մի փոքրիկ ծերուկ, բուխարու առաջ նստած, պատմում էր իր արկածները։
Լսողները նրա երեսին ծիծաղում էին.
— Ա՜յ քեզ Մյունխհաուզեն, ա՜յ քեզ բարոն։
Բայց ծերուկը նրանց չէր էլ նայում։ Նա հանդարտ շարունակում էր պատմել, թե ինչպես է թռել լուսին, ինչպես է ապրել երեքոտանի մարդկանց մեջ, թե ինչպես իրեն մի մեծ ձուկ կուլ է տվել, ինչպես է գլուխը կտրվել։
Մի անգամ ինչ-որ մի անցորդ լսեց, լսեց նրան ու հանկարծ բացականչեց. — Ա՜յդ բոլորը սուտ է։ Այնպիսի բաներ չեն եղել։


Ծերուկը դեմքը խոժոռեց եւ ծանր ու մեծ պատասխանեց.
— Այն բոլոր կոմսերը, բարոնները, իշխաններն ու սուլթանները, որոնց ես պատիվ եմ ունեցել լավագույն բարեկամներ անվանել, միշտ ասում էին, որ ես աշխարհիս ամենաճշմարտախոս մարդն եմ։ Շրջապատողներն ավելի բարձր հռհռացին։
— Մյունխհաուզենը ճշմարտախոս մարդ է։ Հա՛, հա՛, հա՛, հա՛, հա՛, հա՛…
Իսկ Մյունխհաուզենը, նրանց վրա ուշադրություն չդարձնելով, շարունակում էր պատմել, թե ինչպես եղջերվի գլխին մի հրաշք-ծառ էր աճել։
— Ծա՞ռ… եղջերվի գլխի՞ն…
— Այո, բալի ծառ, իսկ ծառի վրա՝ բալ… Հյութալի, քաղցր բալ…
Այդ բոլոր պատմվածքները տպված են այստեղ, այս գրքում` «Մյունխհաուզենի արկածները»։ Կարդացե՛ք եւ ինքներդ դատե՛ք,
աշխարհում բարոն Մյունխհաուզենից ավելի ճշմարտախոս մարդ եղե՞լ է արդյոք։

Հարցեր եւ առաջադրանքներ
1. Նկարագրի՛ր եւ բնութագրի՛ր Մյունխհաուզենին:
2. Քեզ ծանոթ ո՞ր հերոսին կնմանեցնես նրան, ինչու՞։

Categories: Մայրենի

Թողնել պատասխան

Your email address will not be published.

You may use these HTML tags and attributes: <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <s> <strike> <strong>

Զանցել գործիքագոտուն