Skip to Content

Առաջին ուսումնական շրջանի ամփոփում

15 Դեկտեմբերի, 2022 • Սաթենիկ

Բարև ձեզ, ես Սաթենիկն եմ։ Ես III դասարան եմ։ Մենք III դասարանում գնացել ենք հետաքրքիր ճամփորդությունների։ Ես հիմա կպատմեմ ինչ լավ դեպքեր են պատահել մեզ հետ։

Մենք այս տարի սովորել ենք հռոմեական թվերը,  ես սովորել եմ մեկից մինչև հիսուն։ Մենք սովորել ենք մեծ թվերով բազմապատկել և երկնիշ թվերը բաժանել և անցել ենք բազմաթիվ թվերը։ Իմ ամենասիրած դասը մաթեմատիկան է, նաև սկսել ենք լուծել բարդ խնդիրներ։ Մենք դասերը կատարում ենք համակարգչով և օգտվում ենք բլոգներով, հենց տարվա սկզբում մենք սկսել ենք բլոգուսուցման նախագիծը։ Մայրենիից անցել ենք շատ նոր հետաքրքիր հեքիաթներ և բանաստեղծություններ ։ I դասարանցիներին սովորեցրել ենք լողալ, հագնել լողի պարագաները, դասարավորել լողի պայուսակները, բացի դրանից մենք I դասարանցիներին սովորեցրել ենք օգտվել Paint ծրագրից։ Մենք իրականացնում ենք Ամանորյա նախագիծ, գեղեցիկ տոնածառ ենք պատրատել և օղակի վրա Ձմեռ պապին և զարդարել ենք օղակը, և թելով կպցրել առաստաղին, շատ սիրուն էր ստացվել։ Բարձրունք ենք հաղթահարել։ Մաշտոցներ Սևանում և Թեժառույքը Մեղրաձոր գյուղում, Կոմիտասի թանգարան և խաղողհավաք Գետաշեն գյուղում։ Այնտեղ շատ հավես էր և հրաշալի, որ մեզ շատ է, դուր եկել, ամսի 22-ին մենք կգնանք թատրոն։

Թողնել պատասխան

Your email address will not be published.

You may use these HTML tags and attributes: <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <s> <strike> <strong>

Զանցել գործիքագոտուն