181. Բացատրի´ր, թե -ցի ածանցով կազմված բառերը ո՞ր դեպքում են մեծատառով գրվում:
Մովսես Խորենացին գրի է առել մեր նախնիների մասին պատմող առասպելներն ու դարերի միջով հասցրել մեզ:
Գայլ Վահանը Ղազար Փարպեցու ամենասիրելի հերոսն է:
Առակներն ընտրված էին Վարդան Այգեկցու«Աղվեսագրքից»:
Գրիգոր Նարեկացու մասին մի ավանդույթ պատմում է, թե նա ինչպես է կյանք տվել ու թռցրել եփած աղավնիներին:
Անանիա Շիրակացին էլ յոթերորդ դարում է քննել տիեզերքը:
Անձի:
182. Բացատրի՛ր, թե ընդգծված հատուկ գոյականները ի՞նչ բառերից են առաջացել:
Մեր բակի ամենաուրախ աղջիկը Շուշանն է:
Շուշան:
Աշոտ Երկաթի մասին նոր գիրք եմ ուզում կարդալ:
Աշոտ Երկաթ:
Ամբողջ պատմության մեջ Ձախորդ Փանոսը ոչ միանգամ մեղավոր չի՞ լինում, ի՞նչ է:
Ձախորդ Փանոս:
Դավթի հայրն էր Առյուծ Մհերը:
Դավիթ:
Փիլիսոփա և բանաստեղծ Հովհաննես Երզնկացին աշակերտել է ժամանակի համբավավոր գիտնական Վարդան Արևելցուն:
Վարդան Արևելցի:
Նեղոսի արևմտյան ափին՝ Արքաների հովտում, հին Եգիպտոսի ճարտարապետական հուշարձանների մի ամբողջ թանգարան է պահպանվել:
Թանգարան:
183. Կետերի փոխարեն պահանջվող մեծատառը կամ փոքրատառը գրի´ր:
Նրա պապը սասունցի էր ու շատ էր պատմում.սասունցիների մասին;
Ուզում էր նմանվել Սասունցի Դավթին:
էպոսի վերջին հերոսը Փոքր Մհերն է:
Գրքի հերոսը մի փոքր տղա է:
«Սասունցի Դավիթ» էպոսում հիշատակվում է պղնձե քաղաքը:
Գտածը պղնձե մատանի էր:
Կիրակոս .անձակեցու պատմության մեջ հանդիպումէ .ղնձահանք կոչվող վանքը:
Ես վստահ եմ, որ գանձասար լեռը դեռ կարդարացնի իր հպարտ անունը:
Ինչե՜ր ասես չկային՝ ոսկե անոթներ ու արձանիկներ, թանկարժեք զարդեր. դա մի իսկական գանձասար էր:
Պետրոս Առաջինը հովանավորում էր գիտությունն ուարվեստը:
Պետրոսն Առաջինը հասավ կայանին:
Ալեքսանդր Մակեդոնացին գիտեր ամեն միիրավիճակից դուրս գալու ձևը:
184. Ա և Բ խմբի բառերի տարբերությունը գտի՛ր և լրացրո՛ւ տրված նախադասությունը:
Ա. Երեխա, գրող, նավաստի, գերմանացի, խոհարարուհի, Արտակ, հայ, մարզիկ, նախագահ, նախարար:
Անձանանիշ
Բ. Ծով, ձուկ, երկաթ, պայուսակ, այծ, փիղ. տուփ, խնձոր, սառույց, շուն, կատու, գրիչ, սեղան:
Իրանիշ
Գոյականները բաժանվում են երկու խմբի՝ …. և ….:
185. Նախադասությունը լրացրո՛ւ տրված հարցին պատասխանող գոյականներով:
Կատուն (ի՞նչը) մռմռում էր. երևի նեղացրել էին:
Նա (ո՞վ) նվնվում էր. երևի նեղացրել էին:
Գողը (ո՞վ) ցատկեց ցանկապատից դուրս:
Շունը (ի՞նչը) ցատկեց ցանկապատից ղուրս:
Մուկը (ինչը) ճանկռել է տատիկի ձեռքը:
Մարդը (ո՞վ) ճանկռել է տատիկի ձեռքը:
Առարկա ցույց տվող բառերը գոյականներ են:
Պատասխանում են ո՞վ, ի՞նչ հարցերին:
Գոյականները լինում են հատուկ և հասարակ: Հատուկ անունը առարկաներից ամեն մեկինտրվող առանձին անունն է և սկսվում էմեծատառով: Հասարակ անունը առարկաներինտրվող ընդհանուր անուն է և սկսվում էփոքրատառով:
Մարդկանց տրվող հատուկ և հասարականունները անձ ցույց տվող գոյականներ են ևպատասխանում են ո՞վ հարցին: Մնացած բոլորգոյականները պատասխանում են ի՞նչ հարցին: